Խորհրդարանի լիագումար նիստին քննարկելու են 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը
Խորհրդարանի լիագումար նիստին քննարկելու են 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը

Խորհրդարանի լիագումար նիստին այսօր քննարկելու են 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը: Բյուջեի վերամշակված տարբերակը պատգամավորներին ծանոթացնելու է ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին:

Ինչպես հայտարարում է ֆինանսական և բյուջետային կոմիտեի նախագահ Իրակլի Կովզանաձեն, բյուջեի վերամշակված տարբերակում կարևոր փոփոխություններ չեն մտցվել:

Նրա խոսքով, բյուջեի նախագծում հաշվի առնված է թոշակների ավելացում, ինչպես նաև դպրոցի ուսուցիչների, մանկապարտեզների դաստիարակների, բժիշկների, իրավապահների և զինվորականների աշխատավարձի ավելացում:

Ընդդիմության դաշինքների ներկայացուցիչների հայտարարությամբ, իրենք չեն աջակցելու երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթին: