Խորհրդարանի աշնանային նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 7-ին:
Ըստ կանոնակարգի, աշնանային նստաշրջանը բացվում է սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը:
Վրաստանի Առաջին ալիքի փոխանցմամբ, լիագումար նիստերը նախատեսվում են անցկացնել սեպտեմբերի 7-8-ը, այնուհետև ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզարշավից ելնելով խորհրդարանում օրենսդրական գործունեությունը պասիվ ռեժիմի կանցնի:
Խորհրդարանի աշնանային նստաշրջանը փակվում է դեկտեմբերի երրորդ ուրբաթ օրը: