Խորհրդարանի քննիչ հանձնաժողովի դիմումի հիման վրա դատախազությունը սկսել է Մամուկա Խազարաձեի գործի քննությունը
Խորհրդարանի քննիչ հանձնաժողովի դիմումի հիման վրա դատախազությունը սկսել է Մամուկա Խազարաձեի գործի քննությունը

Վրաստանի դատախազությունը Մամուկա Խազարաձեի գործով քննչական գործը սկսել է Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով:

Դատախազության փոխանցմամբ՝ քննությունը սկսվել է խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողովի պահանջը չկատարելու հիմքով, ինչը կարող է պատժվել տուգանքով կամ մինչև մեկ տարվա ազատազրկմամբ, ինչպես նաև մինչև երեք տարի պաշտոն զբաղեցնելու կամ գործունեություն իրականացնելու իրավունքից զրկմամբ։

Խազարաձեի գործը մարտի 25-ին փոխանցվել է դատախազություն։