Խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեն քննարկելու է արտակարգ իրավիճակների կառավարման խորհրդի բարեփոխման առնչությամբ պատրաստված օրենսդրական փաթեթը
Խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեն քննարկելու է արտակարգ իրավիճակների կառավարման խորհրդի բարեփոխման առնչությամբ պատրաստված օրենսդրական փաթեթը: Պատգամավորները փոփոխությունը քննարկելու են այսօր՝ առաջին ընթերցմամբ: Օրենսդիրդներին օրենսդրական փաթեթը ներկայացելու է արտակարգ իրավիճակների կառավարման խորհրդի ղեկավարի տեղակալ Շալվա Խուցիշվիլին: Ինչ վերաբերումէ փոփոխություններին, նախագծով, արտակարգ իրավիճակների կառավարումն անցնում է նոր մոդելի:
Մասնավրապես, 5 մակարդակից բաղկացած համակարգի փոխարեն կլինի երկու մակարդակ՝ տեղի և ազգային: Նախագծով, ինչպես տեղի, այնպես էլ ազգային նշանաության արտակարգ իրավիճակների կառավարման պատասխանատուն արտակար իրավիճակների ծառայության փոխարեն լինելու են տեղի ինքնակառավարման մարմինները:
Ավելանում են վարչական տուգանքները և պատասխանատվությունը՝ հրշեջ անվտանգության նորմերի խախտման համար: Դրա հետ մեկտեղ, սահմանվում է պատասխանատություն՝ ջրամատակարարող ցանցի սեփականատեր ընկերությունների համար: