Խորհրդարանի հետաքննիչ հանձնաժողովին չներկայանալու պատճառով Նիկա Մելիայի գործը կփոխանցվի դատախազություն
Վրաստանի խորհրդարանում «2003-2012 թվականներին գործող ռեժիմի և այդ ռեժիմի քաղաքական պաշտոնյաների գործունեությունը ուսումնասիրող ժամանակավոր քննչական հանձնաժողովի» նիստին չներկայանալու պատճառով «Ախալի» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիայի գործը կփոխանցվի դատախազություն։
Այս մասին որոշումը կայացվել է խորհրդարանական հանձնաժողովի այսօրվա նիստում։ Հարցը քվեարկության է դրել հանձնաժողովի ղեկավար Թեա Ծուլուկիան։
Հիշեցնենք, որ խորհրդարանի քննչական հանձնաժողովին չներկայանալու պատճառով դատախազություն կփոխանցվի նաև Գիորգի Վաշաձեի գործը։ Այդ հարցը նույնպես այսօրվա նիստում բարձրացրել է հանձնաժողովի ղեկավար Թեա Ծուլուկիան, և հանձնաժողովի անդամները աջակցել են այդ առաջարկին։