Վրաստանի խորհրդարանը գարնանային նստաշրջանը փակելու է վաղը, հունիսի 29-ին:
Խորհրդարանի փոխխոսնակ Զվիադ Ձիձիգուրին, այսօրվա լիագումար նիստին պատգամավորներին հիշեցրել է, որ գարնանային նստաշրջանը փակվելու է հունիսի 29-ին:
«Գարնանային նստաշրջանի փակումը սահմանված է սահմանադրությամբ, վաղը հնչելու է Վրաստանի օրհներգը և փակվելու է գարնանային նստաշրջանը: Մենք ունենք սահմանադրական պարտավորություն կապված վաղվա նիստին»,-հայտարարել է Զվիադ Ձիձիգուրին:
Բացի այդ, գարնանային նստաշրջանի փակվելուց հետո, օրենսդրական մարմինը աշխատելու է արտահերթ նիստերի ձևաչափով և չի բացառվում որ, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիից արտահերթ նիստեր անցկացնելու խնդրանքով դիմեն մինչև հուլիսի վերջը, քանզի խորհրդարանը ընդունելու է բազմաթիվ օրենսդրական փոփոխություն: Կոնկրետ, խորհրդարանը պետք է ընտրի նոր դատախազի, ինչպես նաև լսելու են ժողովրդական պաշտպանի 2017 թ. հաշվետվությունը և քննարկելու են պետական աուդիտի ծառայության հաշվետվությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan