Խորհրդարանի դիմաց մնացած ցուցարարները վրաններ են տեղադրում ճանապարհի երթևեկելի մասում
Խորհրդարանի դիմաց մնացած ցուցարարները վրաններ են տեղադրում ճանապարհի երթևեկելի մասում

Ընդդիմության կողմնակիցները, ովքեր մնացել են խորհրդարանի մոտ, ճանապարհի երթևեկելի մասում բացում են վրան:

Իրավապահները նրանց ասել են, որ չունեին երթևեկությունը խոչընդոտելու իրավունք և պետք է ապամոնտաժեն վրանները:

Այսօր ընդդիմադիր կուսակցության անդամները ֆիլարմոնիայից դեպի խորհրդարան անցկացրել են երթ: Նրանք պահանջում են ազատել Նիկա Մելիային և նշանակել արտահերթ ընտրություններ:

Ցույցի կազմակերպիչները օրենսդրական մարմնի մոտ բացել են մոտ 10 վրան:

Ինչպես հայտարարում են ընդդիմության ներկայացուցիչները, վրաններում կլինի տաք թեյ, սուրճ, ջեռուցում և նշում են, որ ցանկության դեպքում, ցանկացած քաղաքացի կարող է գիշերել վրանում: