Խորհրդարանի այսօրվա նիստը մեկնարկեց ազգային հավաքականի հաղթանակի տոնակատարությամբ
Խորհրդարանի այսօրվա նիստը մեկնարկեց ազգային հավաքականի հաղթանակի տոնակատարությամբ

Վրաստանի խորհրդարանի անդամներն այսօր օրենսդիր մարմին են եկել ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկներով, վրացական դրոշներով և վզնոցներով։

Խորհրդարանի լիագումար նիստը բացվեց «Ժպտա» (հեքիաթի վերջը բարի է) երգով ու ծափերով՝ տոնելու ազգային հավաքականի հաղթանակը։

Վրաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին խաղում 2:0 հաշվով հաղթանակ տարավ Պորտուգալիայի նկատմամբ և դուրս եկավ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ: