Խորհրդարանի աշնանային նստաշրջանը փակվեց: Օրենսդիր մարմինը հաջորդ շաբաթվանից կշարունակի իր գործունեությունը արտահերթ նիստերի ձևաչափով։
Հաջորդ շաբաթ նախատեսված է երկու արտահերթ նստաշրջան, որտեղ կքննարկվեն ու կընդունվեն օրինագծերը։ Այսօրվա աշնանային նստաշրջանը փակվել է «Նախարարի ժամ» ձևաչափով, որտեղ պատգամավորները լսել են արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեին։
Ըստ կանոնակարգի՝ աշնանային նստաշրջանը փակվում է դեկտեմբերի երրորդ ուրբաթ օրը։ Գարնանային նստաշրջանը կբացվի փետրվարի առաջին երեքշաբթի օրը։