Խորհրդարանի առջև բողոքի ցույցը ավարտված է (ֆոտոշարք)
Խորհրդարանի առջև բողոքի ցույցը ավարտված է (ֆոտոշարք)

Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում բողոքի ցույցը ավարտված է:

Ինչպես փոխանցում է առաջին ալիքի լրագրողը, խորհրդարանի շենքի դիմաց չեն երևում ցուցարարները և ցույցի կազմակերպիչները:

«Թեթրի խմաուրի» (սպիտակ աղմուկ) շարժման լիդեր, Բեքա Ծիքարիշվիլիի լրատվությամբ ժամը 15:00-ին ծրագրված ցույցը, հնարավոր է տեղի չունենա խորհրդարանի մոտ:

Ինչպես Ծիքարիշվիլին հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ, լարվածությունից խուսափելու նպատակով, նրանք դադարեցնում են բողոքի ակցիան խորհրդարանի շենքի դիմաց և քիչ անց հասարակությանը սոցիալական ցանցի միջոցով կտեղեկացնեն իրենց հետագա քայլերի մասին:

Խորհրդարանի առջև ողջ գիշերվա ընթացքում գտնվում էին ցուցարարներ: Նրանք գիշերել են վրաններում, որոնք այսօր առավոտյան վերցրել են ոստիկանները:

Բացի այդ, այսօր առավոտյան մի քանի երիտասարդ դիմակայել է միմյանց: Ոստիկանությունը հասարակական կարգը խախտելու մեղադրանքով ձերբակալել է երեք մարդու:

Ցուցարարները բողոքում են գիշերային ակումբներում իրականացրած հատուկ գործողությունների դեմ: