Խորհրդարանը Թեա Ախվլեդիանիին կլսի «Նախարարի ժամ» ձեւաչափով
Խորհրդարանը Թեա Ախվլեդիանիին կլսի «Նախարարի ժամ» ձեւաչափով

Այս շաբաթ խորհրդարանը «Նախարարի ժամ» ձևաչափով կլսի պետնախարար Թեա Ախվլեդիանիին հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերի շուրջ։

Այս մասին բյուրոյի նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Վոլսկին։

Խորհրդարանի բյուրոն քննարկել է դեկտեմբերի 12-15-ի լիագումար նիստերի օրակարգը։

Այս շաբաթ խորհրդարանը կքննարկի նաև «Քաղաքացիների քաղաքական միության մասին» օրգանական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, խորհրդարանի կանոնակարգում փոփոխությունների նախագիծը, «Հարկային օրենսգրքում» փոփոխությունները, «Հանրային աշխատանքի մասին» օրենքում փոփոխությունները և այլն։

Խորհրդարանի բյուրոն քննարկել է նաեւ կազմակերպչական հարցեր։