Խորհրդարանը կողմ է քվեարկել կառավարության ներկայացրած «Պաշտպանության օրենսգրքի» նախագծին
Խորհրդարանը կողմ է քվեարկել կառավարության ներկայացրած «Պաշտպանության օրենսգրքի» նախագծին

Վրաստանի խորհրդարանը կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված «Պաշտպանության օրենսգրքի» նախագիծը քննարկել է սկզբունքների մակարդակով։

«Պաշտպանության օրենսգրքի» նախագիծը, որը լիագումար նիստում քննարկման է ներկայացրել պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն, մշակվել է պաշտպանության ուժերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու և պաշտպանության դաշտում միասնական կոդավորված իրավական ակտ նախապատրաստելու նպատակով։

Բանախոսը խոսեց համակարգի հիմնական բարեփոխումների և նոր մոտեցումների մասին, որոնք նախատեսում է նշված փաստաթուղթը։ «Պաշտպանության օրենսգրքի» նախագծով նորովի կկարգավորվեն ՊՆ կազմակերպման, գործունեության եւ զինծառայության հարցերը։

Ինչպես նշեց բանախոսը, օրենսգիրքը կենտրոնացած է պաշտպանության նպատակներին հարմարեցված զինծառայության նոր կանոնների վրա և պաշտպանության նախարարության համակարգում զբաղված անձանց սոցիալական երաշխիքների բարելավմանը։ Կարևոր է, որ զորակոչիկների ազգային զինծառայությունը հնարավոր կլինի միայն նախարարության համակարգում։

Փոփոխությունների նախագիծը, որը պատրաստվել է Ֆինլանդիայի և Բալթյան երկրների մոդելի հիման վրա, նախատեսում է զինվորական ծառայության հետաձգման միանվագ հնարավորություն, ինչպես նաև այլընտրանքային զինծառայության պայմաններ։

Նորույթ է բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողի՝ ժամկետային ազգային զինծառայություն անցնելու հնարավորությունը։

Խորհրդարանի անդամ Ալեքսանդր Ռաքվիաշվիլին լիագումար նիստում ներկայացրել է այլընտրանքային օրենսդրական փաթեթ՝ պաշտպանության օրենսգրքի նախագիծը։ Նրա խոսքով, եթե ներկայացված նախագիծը հիմք ընդունվի, համակարգում փոփոխություններ կկատարվեն:

Ի վերջո, խորհրդարանի որոշմամբ, քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթը կվերանայվի կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված նախագծի հիման վրա, որին կողմ է քվեարկել 69 պատգամավոր։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։