Խորհրդարանը կընդունի շատ սկզբունքային և հզոր բանաձև՝ Արչիլ Տատունաշվիլու մահվան հետ կապված. Թալակվաձե
Ընթացիկ շաբաթ ավարտում են խորհրդակցությունները, Վրաստանի խորհրդարանը Արչիլ Տատունաշվիլու մահվան հետ կապված շատ սկզբունքային և հզոր բանաձև կընդունի,- այս մասին լրագրողներին է հայտնել խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն:
Թալակվաձեի տեղեկությամբ, բանաձևի նախագծի շուրջ փոքրամասնության հետ խորհրդակցությունները կանցկացվեն այսօր:
«Սա այն երկրի խորհրդարանն է, որը պայքարով և անձնուրացությամբ է պահպանել անկախությունը: Այս շաբաթ ավարտում ենք խորհրդակցությունները, Վրաստանի խորհրդարանը շատ սկզբունքային և հզոր բանաձև կընդունի Արչիլ Տատունաշվիլու մահվան հետ կապված, որտեղ այս փաստի շուրջ պահանջվելու են սկզբունքային գնահատականներ և գործողություններ: Այս բանաձև կունենա ինչպես մեծամասնության, այնպես էլ այն կուսակցությունների աջակցությունը»,- հայտարարել է Թալակվաձեն:
Խորհրդարանը բանաձևի նախագիծը կընդունի հաջորդ նստաշրջանային շաբաթ: