Խորհրդարանը ԿԸՀ նախագահին կընտրի փետրվարի 14-18-ը կայանալիք լիագումար նիստերի շաբաթվա ընթացքում
Խորհրդարանը ԿԸՀ նախագահին կընտրի փետրվարի 14-18-ը կայանալիք լիագումար նիստերի շաբաթվա ընթացքում

Խորհրդարանը ԿԸՀ նախագահին կընտրի փետրվարի 14-18-ը կայանալիք լիագումար նիստերի շաբաթվա ընթացքում։ Այսօրվա լիագումար նիստում պետք է կայանար ԿԸՀ նախագահի ընտրությունը, և հարցը օրակարգում էր, սակայն «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն հանդես եկավ քվեարկության հետաձգման նախաձեռնությամբ՝ պատճառաբանելով անհրաժեշտ քվորումը։

Մդինարաձեն նշել է, որ մեծամասնության 12 անդամները կորոնավարակակիր են, և «Վրացական երազանքը» չի ունենա անհրաժեշտ ձայներ՝ կադրային որոշում կայացնելու համար։

Խորհրդարանում ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրվել են Գիորգի Կալանդարիշվիլին և Թենգիզ Թևզաձեն։

Ըստ կանոնակարգի՝ պետք է իրականացվի նախաքվեարկության ընթացակարգը։ Առաջին քվեարկության ժամանակ անհրաժեշտ է 100 ձայն, երկրորդ դեպքում՝ 76։ ԿԸՀ նախագահը ընտրվելու է 76 ձայնով և վեց ամիս ժամկետով, իսկ 100 ձայնով՝ հինգ տարի ժամկետով։