Խորհրդարանը հունիսի 20-21-ի իրադարձությունների մասին քննարկելու է երկու նախագիծ
Խորհրդարանը հունիսի 20-21-ի իրադարձությունների մասին քննարկելու է երկու նախագիծ

Օրենսդրական մարմինը աշնանային նստաշրջանին քննարկելու է հունիսի 20-21-ին, Թբիլիսիում, խորհրդարանի շենքի առջև զարգացած իրադարձությունները:

Հունիսի 20-ի բողոքի ցույցը ցրելու առնչությամբ խորհրդարանում ներկայացվել է երկու նախագիծ, որոնցից մեկը պատրաստվել է խորհրդարանական մեծամասնության կողմից, իսկ մյուսը՝ «Ազգային շարժման»:

Կառավարող թիմի կողմից պատրաստված որոշման նախագծում նշված է, որ խորհրդարանը իշխանության համապատասխան մարմիններին կոչ է անում, առանձնահատուկ ջանքեր գործադրել հունիսի 20-21-ին զարգացած իրադարձությունները հետաքննելու համար և հետաքննել խորհրդարանի շենք ներխուժելու փորձելի փաստը, դրա հետ կապված բռնության գործողությունները և բացահայտել կազմակերպիչներին և մասնակիցներին, ինչպես նաև իրավապահ մարմինների գործողությունները, նրանց կողմից իրավասության գերազանցման հնարավոր դեպքերը և համապատասխան անձանց:

«Պետական և հասարակական շահից ելնելով, Վրաստանի խորհրդարանը պարտադիր է համարում առավելագույնս սեղմ ժամկետներում ավարտել վերոնշյալ հետաքննությունը և հունիսի 20-21-ին խորհրդարանի շենքի հարակից տարածքում զարգացած իրադարձություններին տալ քաղաքական գնահատական»,- նշված է մեծամասնության որոշման նախագծում:

Ինչ վերաբերում է «Ազգային շարժման» կողմից պատրաստված որոշման նախագծի բովանդակությանը, փաստաթղթում նշված է, որ հունիսի 20-ին, խորհրդարանի շենքում Սերգեյ Գավրիլովի նախագահությամբ անցկացված ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը պետք է գնահատվի որպես պետական շահերի դեմ ուղղված գործողություն:

Վրաստանի խորհրդարանը գործունեությունը վերսկսելու է հաջորդ շաբաթ:

Կանոնակարգին համապատասխան, խորհրդարանի աշնանային նստաշրջանը բացվելու է սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը: