Խորհրդարանը հայտարարում է, որ նոր «Անտառային օրենսգիրքը» խորհրդարանը կքննարկի հենց կսկսի գործել սովորական ռեժիմով
Նոր «Անտառային օրենսգիրքը» խորհրդարանը կքննարկի հենց կսկսի գործել սովորական ռեժիմով, – ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտարարեց Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կոմիտեն:
«Հատուկ նստաշրջանում քննարկվում են միայն այն հարցերը, որոնք խիստ կարևոր են, և դրանք անհապաղ պետք է լուծվեն: Հետևաբար, հանձնաժողովն այժմ չի քննարկի «Անտառային օրենսգիրքը»: Օրինագիծը կքննարկվի հենց որ խորհրդարանը կսկսի գործել սովորական ռեժիմով: Ինչ վերաբերում է հերթական սխալ մեկնաբանությանը, որ անտառային տարածքները փոխանցվում են որևէ ձեռնարկությանը, դա ճիշտ չէ և ծառայում է հանրությանը մոլորեցնելու համար: Փաստորեն, նոր օրենսգիրքը պարտավորում է բոլորին` մունիցիպալիտեըներին, գործակալություններին, եկեղեցուն կամ ցանկացած այլ սուբյեկտին, որը արդեն տիրապետում է տարածքին, պարտավոր է բավարարել նոր օրենսգրքով սահմանված օբյեկտիվ չափանիշներին, որն իր հերթին ներգրավվել է իր մեջ բոլոր կողմերը՝ ՀԿ-ներին, արտասահմանյան գործընկերներրին, անտառային ոլորտի, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության և կենսաբազմազանության մասնագետներին», – ասվում է հայտարարության մեջ: