Խորհրդարանը հավանություն է տվել «Հավաքների եւ ցույցերի մասին» օրինագծին
Խորհրդարանը հավանություն է տվել «Հավաքների եւ ցույցերի մասին» օրինագծին

Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «Հավաքների եւ ցույցերի մասին» օրենքի նախագծին։ Փոփոխությունների շուրջ քննարկումներն ընթանում էին երկու օր՝ արագացված կարգով։

Օրենքի նախագծին կողմ է քվեարկել 74 պատգամավոր, դեմ են դուրս եկել 22-ը։

Ընդդիմությունը քննադատում է փոփոխությունների բովանդակությունը: Նրանք նոր արգելքները դիտարկում են որպես խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ: Ի պատասխան նրանց՝ իշխող թիմը բացատրել է, որ փոփոխությունների նպատակը անվտանգության պաշտպանությունն ու ռիսկերի վերացումը է։

Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա, խորհրդարանի որոշմամբ, հավաքի և ցույցի մասնակիցներին արգելվում է ժամանակավոր շինություններ հիմնել, եթե դրանց դասավորությունը վտանգ է ներկայացնում հավաքի կամ ակցիայի մասնակիցների կամ այլ անձանց համար, խոչընդոտում է ոստիկանության կողմից հասարակական կարգի և անվտանգության պահպանումը, առաջացնում է ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն գործունեության խաթարում։

Բացի այդ, հանրային տարածքի արտաքին տեսքի խեղաթյուրումից խուսափելու համար հավաքի կամ ցույցի մասնակիցներին կարգելվի ստեղծել ժամանակավոր կառույց, եթե առանց դրա կազմակերպման հավաքը կամ ցույցը էականորեն չի խոչընդոտվի։ Արգելող նորմերի խախտումը կհանգեցնի իրավախախտման օբյեկտի բռնագրավման, տուգանքի 500 լարիի կամ իրավախախտման օբյեկտի բռնագանձման և վարչական ազատազրկման մինչև 15 օր ժամկետով։