Խորհրդարանը հաստատել է Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի երեք անդամներին
Վրաստանի խորհրդարանը Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդ անդամների պաշտոնում հաստատել է Զազա Աբաշիձեին, Գրիգոլ Մուրղուլիային և Բոնդո Մձինարաշվիլուն:
Զազա Աբաշիձեի թեկնածությանն աջակցել է 98 պատգամավոր: Ոչ մի պատգամավոր դեմ չի եղել:
Բոնդո Մձինարաշվիլու թեկնածությունը հաստատվել է 85 կողմ, 13՝ դեմ ձայների հարաբերակցությամբ:
Գիորգի Մուրղուլիայի թեկնածությանն աջակցել է 92 պատգամավոր և ոչ մի դեմ:
Ինչ վերաբերում է ևս մեկ թեկնածու Դոդո Շոնավային, նրա թեկնածությանը կողմ է եղել 44 պատգամավոր, դեմ՝ 4-ը: Քվեարկության քվորումը եղել է 76: Համաատասխանաբար, Դոդո Շոնավայի թեկնածությունը չի հաստատվել:
Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի երեք անդամներ տեղը թափուր է դարձել այն բանից հետո, երբ Քեթևան Մսխիլաձեի, Նինիա Կակաբաձեի և Գիա Իակոբաշվիլու իրավասության ժամկետը լրացել էր:
Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամության երեք թեկնածուների նախընտրական բաց մրցույթը, խորհրդարանի նախագահի հրամանով, հայտարարվել էր մարտի 16-ին: