Խորհրդարանը համամասնական ընտրական համակարգին անցնելու առնչությամբ սահմանադրական փոփոխությունների համար քվեարկելու է վաղը
Խորհրդարանը համամասնական ընտրական համակարգին անցնելու առնչությամբ սահմանադրական փոփոխությունների համար քվեարկելու է վաղը

Վրաստանի խորհրդարանը համամասնական ընտրական համակարգին անցնելու առնչությամբ խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխությունների համար առաջին ընթերցմամբ քվեարկելու է վաղը:

Պատգամավորներն աջակցել են քվեարկությունը վաղը անցկացնելուն:

Մինչ այդ, խորհրդակցություն է կայացել խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի, «Վրացական երազանքի» նախագահ Մամուկա Մդինարաձեի, մեծամասնության առաջնորդ Գիա Վոլսկիի, ինչպես նաև՝ «Ազգային շարժման ղեկավար Ռոման Գոցիրիձեի, փոխխոսնակ Իրմա Ինաշվիլու և փոխխոսնակ Սերգի Կապանաձեի միջև:

Բացի այդ, այսօր, խորհրդարանում կայացել է քաղաքական բանավեճ և սահմանադրական փոփոխությունների մասին պատգամավորների հարցերին պատասխանել է Իրակլի Կոբախիձեն:

Մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխությունները ենթադրում է 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական համակարգով անցկացում: Մասնավորապես, քաղաքական կուսակցության ստացած մանդատների քանակը պարզելու համար, կուսակցության կողմից ստացած ձայների քանակը կբազմապատկվի 150-ով և կբաժանվի ընտրությունների մասնակից քաղաքական բոլոր կուսակցությունների կողմից ստացած ձայների գումարի վրա: