Խորհրդարանը Գիորգի Գաբիտաշվիլիին հաստատել է Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնում
Խորհրդարանը Գիորգի Գաբիտաշվիլիին հաստատել է Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնում

Վրաստանի նոր գլխավոր դատախազը Գիորգի Գաբիտաշվիլին է։ Խորհրդարանը կողմ է քվեարկել Գաբիթաշվիլիի թեկնածությանը և 80 ձայնով հաստատել նրան գլխավոր դատախազի պաշտոնում։ Նա այդ պաշտոնում նշանակվել է վեց տարով։

Լիագումար նիստում քվեարկությունն անցել է առանց քննարկման։

Իրավական հարցերի հանձնաժողովի նիստում լսվել է դատախազական խորհրդի ներկայացրած թեկնածուն։

Գլխավոր դատախազի պաշտոնում Գիորգի Գաբիտաշվիլիի թեկնածությունն ընտրվել է հուլիսի 11-ին դատախազական խորհրդում տեղի ունեցած քվեարկության արդյունքում։ Դրան աջակցել են Խորհրդի 11 անդամներ։