Խորհրդարանը ընդունել է դպրոցներում ավարտական քննությունների վերացման մասին օրենքը
Դպրոցներում ավարտական քննությունների վերացման մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը հաստատվել է: Օրինագծին աջակցել է 80 պատգամավոր, ութ պատգամավոր դեմ է դուրս եկել:
Օրինագիծը խորհրդարանի արտահերթ նիստին քվեարկության է դուրս բերվել երկրորդ անգամ, քանզի ապրիլի 5-ի նիստին չի ստացել համապատասխան ձայներ և քվեարկությունը տապալվել է:
Իշխող թիմը այդ ամենը կապել է տեխնիկական հիմնախնդիրների հետ:
Օրենքի համաձայն վերացվում են դպրոցի ավարտական քննությունները: Բացի այդ, դպրոցի ավարտական քննությունները հանձնելուց ազատվում են անձինք, ովքեր չեն կարողացել վերցնել լրիվ ընդհանուր կրթության վկայականը: Կոնկրետ խոսքը վերաբերում է անձանց, ովքեր մինչ 2018-2019 կրթական տարին հաղթահարել են ընդհանուր կրթության միջին աստիճանը և չեն մասնակցել դպրոցի ավարտական քննություններին: Ինչպես նաև այն անձանց, ովքեր մինչ 2018-2019 կրթական տարին հաղթահարել են ընդհանուր կրթության միջին աստիճանը և մասնակցել են ավարտական քննություններին, սակայն ատեստատի համար բավարար միավորներ չեն հավաքել: