Խորհրդարանը ընդունեց «Դեղերի և դեղագործական գործունեության մասին» օրենքում փոփոխությունը
Խորհրդարանը ընդունեց «Դեղերի և դեղագործական գործունեության մասին» օրենքում փոփոխությունը

Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ՝ 83 ձայնով, ընդունեց «Դեղերի և դեղագործական գործունեության մասին» օրենքում փոփոխությունը։

Օրինագիծը խորհրդարան է ներկայացրել օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիան։

Օրենքում ավելացվել է նոր տերմին՝ «Դեղագործական արտադրանքի կառավարվող մուտքի պայմանագիր» և դրա սահմանումը։ Փոփոխության համաձայն՝ կառավարվող մուտքի համաձայնագրի կատեգորիաները և վարչարարության կարգը կհաստատվեն Վրաստանի կառավարության կողմից։

«Կարծում եմ՝ սա էապես կնպաստի Վրաստանի քաղաքացիների՝ նորարարական դեղամիջոցներին հասանելիությանը, հատկապես՝ ուռուցքաբանական և հազվագյուտ հիվանդությունների ուղղությամբ»,- ասաց Թամար Գաբունիան։