Խորհրդարանը չկարողացավ նոր ժողովրդական պաշտպան ընտրել
Խորհրդարանը չկարողացավ նոր ժողովրդական պաշտպան ընտրել

Խորհրդարանը չկարողացավ նոր ժողովրդական պաշտպան ընտրել: Այսօր լիագումար նիստում կայացած քվեարկության արդյունքում տապալվեցին բոլոր 19 թեկնածուները։

Իշխող թիմը չի մասնակցել քվեարկությանը։ Այսօրվա արտահերթ նիստին «Միացյալ ազգային շարժումը» ներկա չէր։ Բաց քվեարկությանը մասնակցել է ընդդիմության մնացած հատվածը, իսկ երրորդ հատվածի կողմից անվանված և ընդդիմության կողմից առաջադրված թեկնածու Գիորգի Բուրջանաձեն հավաքել է ամենաշատ՝ 16 ձայն։

Օմբուդսմենի պաշտոնում առաջադրված թեկնածուներն են՝ Անա Աբաշիձեն, Մարիկա Արևաձեն, Գիորգի Բուրջանաձեն, Լելա Գափրինդաշվիլին, Սոփիո Դեմետրաշվիլին, Թինաթին Էրքվանիան, Էվգենիա Թավաձեն, Ալեքսանդրե Կոբաիձեն, Լևան Կոկորաշվիլին, Նիկոլոզ Նիկոլաձեն, Քեթևան Չաչավան, Գիորգի Ցոբեխիա, Իագո Խվիչիան, Նազի Ջանեզաշվիլի:

Ինչպես հայտնի է, խորհրդակցությունների ժամանակ «Վրացական երազանքը» ընդդիմությանն առաջարկել է հինգ թեկնածուներից ընտրել ժողովրդական պաշտպան, սակայն ընդդիմությունն ասել է, որ նշված թեկնածուներն իրենց համար ընդունելի չեն և իրենք աջակցում են Անա Աբաշիձեի և Գիորգի Բուրջանաձեի թեկնածությունները։