Խորհրդարանը չի աջակցել Դիմիտրի Ջափարիձեի և Գիորգի Բաքրաձեի թեկնածությունները
Խորհրդարանը չի աջակցել Դիմիտրի Ջափարիձեի և Գիորգի Բաքրաձեի թեկնածությունները

Վրաստանի Ազգային բանկի խորհրդի անդամի պաշտոնում նախագահի կողմից առաջադրված Դիմիտրի Ջափարիձեի եւ Գիորգի Բաքրաձեի թեկնածությունների համար խորհրդարանի լիագումար նիստում քվեարկել են եւ աջակցություն չեն ստացել:

Քվեարկության ժամանակ Գիորգի Բաքրաձեին սատարել է հինգ պատգամավոր, դեմ է քվեարկել երեք պատգամավոր, Դիմիտրի Ջափարիձեի թեկնածությանը կողմ է քվեարկել հինգ պատգամավոր, նրանցից ոչ մեկը դեմ չի եղել։

Մինչ լիագումար նիստում քվեարկությունը Գիորգի Բաքրաձեին և Դիմիտրի Ջափարիձեին լսել են երկուշաբթի՝ հունիսի 26-ին, ֆինանսաբյուջետային և ոլորտային տնտեսության և տնտեսական քաղաքականության կոմիտեների համատեղ նիստում, և չեն աջակցել նրանց։

Խորհրդարանական մեծամասնության անդամները հայտարարեցին, որ թեկնածուների իրավասության հետ կապված հարցեր չունեն, սակայն նախագահ-խորհրդարան խորհրդակցություններ չեն կայացել, թեկնածուների մասին նախապես չեն պայմանավորվել։