Խորհրդարանը արագացված կարգով կքննարկի համաճարակի ժամանակ տուգանված անձանց տուգանքներից ազատելու վերաբերյալ փոփոխությունները
Խորհրդարանը արագացված կարգով կքննարկի համաճարակի ժամանակ տուգանված անձանց տուգանքներից ազատելու վերաբերյալ փոփոխությունները

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ տուգանված անձանց վարչական տույժերից ազատելու հետ կապված փոփոխությունները քննարկվում են արագացված կարգով, և քրեական պատասխանատվությունից ազատելու նախաձեռնությունը կվերադարձվի կառավարությանը։ Ըստ Պապուաշվիլիի՝ քրեական համաներումը միանգամյա ակտ է, ուստի այն պետք է ոչ թե որպես փոփոխություն, այլ որպես առանձին օրենք ընդունվի։ Շալվա Պպաուաշվիլին բացատրում է, որ կառավարությունը նախաձեռնելու է քրեական համաներման հարցը՝ որպես անկախ օրենք։

«Նախաձեռնությունը բաղկացած էր երկու նախագծից՝ մեկը վերաբերում էր վարչական տույժերին, տուգանքներին, իսկ մյուսը՝ համաներման հին օրենքը փոփոխելու՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ։ Քրեական համաներումը միանգամյա ակտ է, այն պետք է ընդունվի որպես առանձին օրենք, ոչ թե որպես փոփոխություն։ Ուստի մեր գրասենյակը խորհրդակցել է կառավարության վարչակազմի հետ։ Մենք հետ ենք բերելու ու դա առանձին օրենք է մտնելու, ոչ թե օրենքի փոփոխություն։ Մենք դա կքննարկենք ավելի ուշ սովորական ձևով: Ըստ այդմ, մենք այժմ կունենանք տուգանքների մի մասը արագացված կարգով քննարկման համար։ Այս փուլում քրեական համաներման հարցը կվերադարձվի կառավարությանը և կնախաձեռնվի որպես առանձին, անկախ օրենք, այլ ոչ թե որպես փոփոխություն»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։