Խորհրդարանը անվտանգության լրացուցիչ միջոցառումների մասին հայտարարություն է տարածել
Խորհրդարանը անվտանգության լրացուցիչ միջոցառումների մասին հայտարարություն է տարածել

Վրաստանի խորհրդարանը անվտանգության լրացուցիչ միջոցների մասին տարածել է հայտարարություն:

Խորհրդարանի հաղորդագրության համաձայն՝ անվտանգության լրացուցիչ միջոցառումների նպատակն է կանխել հնարավոր սադրանքները, ապահովել խորհրդարանի անդամների և գրասենյակի աշխատակիցների աշխատանքային պայմանների անվտանգություն։

«Նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ից, Վրաստանի խորհրդարանի նստավայրի և հարակից տարածքում անվտանգության ապահովման պահպանման ռեջիմի մասին» Վրաստանի խորհրդարանի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի N259 / 3 հրամանով սահմանված կանոնադրության համաձայն խորհրդարանի շենք մուտքի սահմանափակում կլինի, բացառությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների։

Այս միջոցառման նպատակն է կանխել հնարավոր սադրանքները և Վրաստանի խորհրդարանի անդամների և աշխատակազմի համար ապահովել բարենպաստ աշխատանքային պայմաններ »,- ասված է հաղորդագրությունում։

Այսօր ժամը 20:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Ազգային շարժում»-ի կազմակերպած հանրահավաքը։