Խորհրդարանը 88 ձայնով երկրորդ ընթերցմամբ հաստատել է «աշխատանքի օրենսգրքում» մտցվելիք փոփոխությունները
Խորհրդարանը 88 ձայնով երկրորդ ընթերցմամբ հաստատել է «աշխատանքի օրենսգրքում» մտցվելիք փոփոխությունները

Խորհրդարանը 88 ձայնով երկրորդ ընթերցմամբ հաստատել է «աշխատանքի օրենսգրքում» մտցվելիք փոփոխությունները:

Ինչպես լրագրողներին ասել է խորհրդարանական մեծամասնության անդամ, Իրակլի Կոբախիձեն, աշխատանքային օրենսգրքում մտցվում են զգալի փոփոխություններ, ինչը կբարելավի ինչպես աշխատանքի անվտանգության մասով իրավական վիճակը, այնպես էլ ընդհանուր առմամբ աշխատանքային իրավունքները:

«Շատ կարևոր է փոփոխությունների ինստիտուցիոնալ մասը: Մասնավորապես, ուժեղացվում է աշխատանքի տեսչությունը և այն կունենա ավելի լայն իրավունքներ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար: Այս նախագիծը կբարելավի Վրաստանում աշխատանքային իրավունքները»,- ասել է Կոբախիձեն:

Աշխատանքային օրենսգիրքը մշակել է խորհրդարանի անկախ պատգամավոր, Դիմիտրի Ցքիտիշվիլին: Այդ փոփոխությունները նա նախաձեռնել է մեծամասնության մի քանի անդամների, այդ թվում Իրակլի Կոբախիձեի հետ: Նախագիծը նախատեսում է ուժեղացնել արտաժամյա աշխատանքի վարձատրությունը և աշխատանքային պայմանների ստուգումը: Այն նաև նախատեսում է աշխատանքային ժամանակի, հանգստի և արձակուրդի իրավունքի կարգավորում, արտաժամյա աշխատավարձի նվազագույն դրույքաչափի որոշում, հերթափոխով աշխատանքի և գիշերային աշխատանքի կարգավորում: Սահմանվում է նաև, որ աշխատավարձը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձից: