Խորհրդարանը 5 տարով ԿԸՀ-ի նախագահ է ընտրել Գիորգի Կալանդարիշվիլիին
Խորհրդարանը 5 տարով ԿԸՀ-ի նախագահ է ընտրել Գիորգի Կալանդարիշվիլիին

Խորհրդարանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրել Գիորգի Կալանդարիշվիլիին։ Կալանդարիշվիլին պաշտոնավարելու է հինգ տարի։ Ինչպես նաև խորհրդարանը ԿԸՀ անդամ է ընտրել Մայա Զարիձեին, Գիորգի Շարաբիձեին և Գիա Ցացաշվիլիին։

Քիչ առաջ լիագումար նիստում քվեարկվեցին ԿԸՀ նախագահի և անդամության թեկնածուները։ Խորհրդարանի 117 պատգամավոր գրանցում է անցել։

Այսօրվա նիստում ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Գիորգի Կալանդարիշվիլի՝ 85 կողմ, 16 դեմ, Մայա Զարիձե – 81 կողմ, յոթ դեմ;խ, Գիորգի Շարաբիձե – 81 կողմ, երկու դեմ, Գիա Ցացաշվիլի՝ 81 կողմ, հինգ դեմ։

ԿԸՀ-ի նախագահի և անդամության թեկնածուների ընտրության քվեարկությունն անցկացվել է նաև ապրիլի 16-ին, սակայն թեկնածուները չեն հավաքել անհրաժեշտ ձայները։ Ինչպես այն ժամանակ հայտարարել էր խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, թեկնածուները ստացել են խորհրդարանի 91 պատգամավորների աջակցությունը, սակայն որոշ պատճառներով մեծամասնության մի քանի անդամներ չեն կարողացել ներկա գտնվել նիստին։ Շալվա Պապուաշվիլին այսօր պարզաբանել է, որ գործուղման պատճառով նշված 91 պատգամավորներից ոչ բոլորն են ներկա դահլիճում։

Տեղեկության համար՝ «Ընտրական օրենսգրքում» հաստատված փոփոխությունները նախատեսում են ԿԸՀ նախագահի և անդամների ընտրության եռափուլ գործընթաց։ Առաջին քվեարկության ժամանակ անհրաժեշտ է 90 ձայն, եթե 90 ձայն չապահովվի, թեկնածուները կընտրվեն 76 ձայնով։ Առաջադրված թեկնածուները կարող են աջակցություն ստանալ 76 ձայնով երկու անգամ, որից հետո 76 ձայնով ընտրված թեկնածուն պաշտոնավարելու է հինգ տարի ժամկետով։ Այն դեպքում, երբ խորհրդարանում չկարողանա հավաքել 76 աջակցող ձայն, և խորհրդարանը չկարողանա ընտրել թեկնածուներին որևէ քվեարկության արդյունքում, հարցը կփոխանցվի Նախագահին՝ որոշման համար։