Խորհրդարանային մեծամասնությունը վարչապետի թեկնածուի շուրջ հարցը հավանաբար քննարկելու է վաղը
Խորհրդարանային մեծամասնությունը վարչապետի թեկնածուի շուրջ հարցը հավանաբար քննարկելու է վաղը: Քութաիսիում վաղը ծրագրվում է խորհրդարանային մեծամասնության նիստը, որի շուրջ քննարկվելու է նշված հարցը:
Այս պահին, մեծամասնությունում վարչապետի թեկնածուի շուրջ պաշտոնական մեկնաբանություններ չեն արվել, սակայն ինչպես հայտնի է դարձել առաջին ալիքին, հնարավոր է վարչապետի պաշտոնում քննարկվի գործող ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի թեկնածությունը:
Այն բանից հետո, ինչ «վրացական երազանքը» կընտրի վարչապետի թեկնածուին, ապա այն ներկայացվելու է նախագահին, որից հետո նախագահը հաստատման համար թեկնածուին ներկայացնելու է օրենսդրական մարմնին:
Գիորգի Կվիրիկաշվիլին վարչապետի պաշտոնից հեռանալու մասին հայտարարությունը արել է կառավարության գրասենյակում կայացած արտակարգ ճեպազրույցի ժամանակ:
Հեղինակ -
Edgar Barsegyan