Խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է «Եվրամիության կայունության, տնտեսական համակարգման և կառավարման մասին» միջխորհրդարանական համաժողովին
Խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է «Եվրամիության կայունության, տնտեսական համակարգման և կառավարման մասին» միջխորհրդարանական համաժողովին

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Լևան Քարումիձեի գլխավորությամբ, մասնակցել է Բուդապեշտում կայացած «Եվրամիության կայունությունը, տնտեսական համակարգումը և կառավարումը» միջխորհրդարանական համաժողովին։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Նրանց տվյալներով՝ Եվրամիության միջխորհրդարանական նստաշրջանում քննարկվել է ԵՄ բյուջեի բարեփոխման և տնտեսական կառավարման շրջանակը։

«Միջոցառումը կազմակերպել էր ԵՄ Խորհրդում նախագահող երկիրը՝ Հունգարիան, հոկտեմբերի 3-4-ը Բուդապեշտում, որին մասնակցում էին ԵՄ անդամ և թեկնածու երկրների ազգային խորհրդարանների անդամներ և ԵՄ կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Պատվիրակության կազմում են՝ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Լևան Կարումիձեն և խորհրդարանի բյուջետային գրասենյակի ղեկավար Անդրիա Գվիդիանին»,- ասվում է տեղեկատվության մեջ։