Խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է Բալթյան վեհաժողովի նիստին
Հոկտեմբերի 27-28-ը Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Խելաշվիլիի գլխավորությամբ, Ռիգայում մասնակցել է Բալթյան ասամբլեայի 41-րդ նստաշրջանին։
Խորհրդարանական պատվիրակության ղեկավարը խոսքով դիմել է վեհաժողովի մասնակիցներին և խոսել Ուկրաինային Վրաստանի ցուցաբերած աջակցության, Վրաստանի օկուպացված տարածքներում ստեղծված իրավիճակի և Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից իրականացվող ագրեսիվ գործողությունների մասին։ Իր ելույթում Գիորգի Խելաշվիլին ընդգծել է Վրաստանի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի համատեղ ջանքերը՝ ապահովելու տարածաշրջանում խաղաղության խթանումը և աջակցելու Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան նկրտումներին։
Պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել մերձբալթյան օրենսդիրներին և երկրների ժողովրդին՝ Վրաստանին ցուցաբերած ամուր աջակցության համար։
Այցի շրջանակներում Գիորգի Խելաշվիլին երկկողմանի հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության Սեյմայի (խորհրդարանի) փոխնախագահի և Վրաստանի հետ խորհրդարանական խմբի ղեկավարի հետ։
Հանդիպմանը կողմերը խոսել են տարածաշրջանում աշխարհաքաղաքական մարտահրավերների, Ուկրաինայում ռուսական ագրեսիայի և անվտանգության խնդիրների մասին։ Կողմերը քննարկել են նաև երկրների միջև խորհրդարանական համագործակցության դինամիկան և հետագա համագործակցության հեռանկարները։
Ռիգա կատարած այցի ընթացքում Գիորգի Խելաշվիլին հարցազրույց է տվել լատվիական հեռուստատեսությանը, որտեղ խոսել է տարածաշրջանում ռուսական ագրեսիայի ազդեցության, Վրաստանի օկուպացված տարածքներում իրավիճակի, ուկրաինա-վրացական հարաբերությունների և Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան հեռանկարների մասին։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։