Խորհրդարանական մեծամասնությունը թմրաքաղաքականության ազատականացման մասին օրինագծի շուրջ պատրաստվում է հանդիպել վարչապետի հետ
Խորհրդարանական մեծամասնությունը թմրաքաղաքականության ազատականացման մասին պատրաստված օրենսդրական փոփոխությունների հետ կապված պատրաստվում է հանդիպել վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ:
Ինչպես Առաջին ալիքին հայտնել է խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեն, խորհրդարանի լիագումար նիստին փոփոխությունները նախատեսվում է քննարկել առաջին ընթերցմամբ, իսկ մինչ այդ, հետաքրքրված կողմերի հետ կանցկացվեն հանդիպումներ, այդ թվում վարչապետի հետ:
Զոիձեի խոսքով, մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեի նախաձեռնությամբ, փոփոխությունների առնչությամբ դիրքորոշումներն արդեն արտահայտվել ինչպես կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների կողմից: