Խորհրդարանական մեծամասնությունը գրանցել է Արչիլ Տատունաշվիլու մահվան առնչությամբ բանաձև
Խորհրդարանական մեծամասնությունը գրանցել է բանաձև, համաձայն որի բռնազավթված Հարավային Օսեթիայի/Ցխինվալիի շրջանում Արչիլ Տատունաշվիլու մահվան պատասխանատու է անվանում Ռուսաստանի Դաշնությանը, պահանջում դիակը անհապաղ փոխանցել ընտանիքին և բռնազավթված տարածքներում թույլ տալ մարդու իրավունքների պաշտպանության և անվտանգության միջազգային մեխանիզմների մուտքը:
Բանաձևով Վրաստանի խորհրդարանը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը, ապահովել ձերբակալված Վրաստանի քաղաքացիներ Լևան Քուտաշվիլու և Իոսեբ Պավլիաշվիլլու անհապաղ տեղափոխումը Վրաստանի կողմից վերահսկվող տարածք: