Խորհրդարանական մեծամասնության նիստը տեղի կունենա այսօր, ժամը 18:00-ին
«Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունենալու խորհրդարանական մեծամասնության նիստ:
Նիստը սկսվելու է ժամը 18: 00-ին, որին հավանաբար կմասնակցի կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլին:
Խորհրդարանական մեծամասնության նիստի անցկացման մասին լուրը օգոստոսի 30-ին տարածել էր մեծամասնության անդամ, Նինո Գոգուաձեն: Նրա խոսքով հանդիպմանը քննարկվելու են շատ կարևոր հարցեր:
«Աշնանային նստաշրջանից պետք է սկսվեն շատ կարևոր գործընթացներ, ինչպիսիք են սահմանադրական փոփոխությունները, դատավորների ընտրությունը, ընտրական փոփոխությունները և այլն: Ակընկալում եմ, որ մեծամասնության նիստին մենք կքննարկենք այդ հարցերը », – ասել է պատգամավորը:
Հարցին, սպասվում են թե ոչ կառավարական փոփոխություններ, Նինո Գոգուաձեն պատասխանել է, որ կառավարական փոփոխությունների հարցը մեծամասնության ներսում դեռ չի քննարկվել, սակայն գոյություն ունեցող լրատվությամբ այսօրվա նիստին հնարավոր է քննարկեն վարչապետին փոխարինելու հարցը: