Խորհրդարանական մեծամասնության նիստը կկայանա սեպտեմբերի 1-ին: Այս մասին լրագրողներին ասել է խորհրդարանական մեծամասնության անդամ, Նինո Գոգուաձեն:
Նրա խոսքով, մեծամասնության նիստին կքննարկվեն շատ կարևոր հարցեր:
«Աշնանային նստաշրջանից պետք է սկսվեն շատ կարևոր գործընթացներ, ինչպիսիք են սահմանադրական փոփոխությունները, դատավորների ընտրությունը, ընտրական փոփոխությունները և այլն: Ակընկալում եմ, որ մեծամասնության նիստին մենք կքննարկենք այդ հարցերը », – ասել է պատգամավորը:
Հարցին, սպասվում են թե ոչ կառավարական փոփոխություններ, Նինո Գոգուաձեն պատասխանել է, որ կառավարական փոփոխությունների հարցը մեծամասնության ներսում դեռ չի քննարկվել: