Խորհրդարանական մեծամասնության նիստը հավանաբար, կանցկացվի հաջորդ շաբաթ
Խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկիի տեղեկությամբ, խորհրդարանական մեծամասնության նիստը կանցկացվի հավանաբար, հաջորդ շաբաթ:
Ինչպես հայտնել է լրագրողներին Վոլսկին, նիստը հետաձգելու պատճառը Վրաստանում նախատեսված այցերը և միջոցառումներն են:
«Բաթումիում նախատեսված է անվտանգության մեծ ֆորում, որն անցկացնում է ՆԱՏՕ-ն: Օբյեկտիվ նախապայմաններ կան, որպեսզի կառավարենք մեր հույզերը և սպասենք այնպիսի ժամանակաշրջանի, երբ կքննարկենք կոնկրետ թեմաները, վերաբերմունքը և հարաբերությունները»,- հայտարարել է Գիա Վոլսկին: