Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական դիտորդական առաքելության անդամների հետ
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական դիտորդական առաքելության անդամների հետ

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներ Գիվի Միքանաձեն, Մակա Բոճորիշվիլին և Լևան Քարումիձեն հանդիպել են Վրաստան այցելած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական դիտորդական առաքելության անդամներին։

Ինչպես հանդիպումից հետո ասել է Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին, առաքելության անդամները Վրաստանի իշխանությունների հրավերով գտնվում են Թբիլիսիում։

«Նրանց հիմնական նպատակն է ծանոթանալ նախընտրական միջավայրին, լսել տարբեր քաղաքական կուսակցությունների և հետագա գնահատականներ տալ նախընտրական միջավայրի վերաբերյալ։ Մենք նրանց տեղեկատվություն ենք տրամադրել, թե ինչպես է ընթանում նախընտրական քարոզարշավը, ինչ մարտահրավերների ենք հանդիպում այս գործընթացում, և, իհարկե, պատասխանել ենք ընտրությունների և ընդհանրապես քաղաքական գործընթացների վերաբերյալ նրանց հարցերին»,- ասաց Մակա Բոճորիշվիլին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։