Խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության ներկայացուցիչները հանդիպում են անցկացնում խորհրդարանում
Խորհրդարանական մեծամասնության եւ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպում են օրենսդիր մարմնում:
Հանդիպումն ընթանում է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի աշխատասենյակում։
Կողմերի միջեւ քննարկումները լինելու են դատական բարեփոխումների շուրջ։
Հանդիպմանը մասնակցում են Լևան Իոսելիանին, Խաթունա Սամնիձեն, Փրիդոն Ինջիան, Անա Նացվլիշվիլին, Բադրի Ջափարիձեն, Ալեկո Էլիսաշվիլին ընդդիմադիրներից, և Մամուկա Մդինարաձեն, Անրի Օխանաշվիլին և Ալուդա Ղուդուշաուրին՝ մեծամասնությունից։