Խորհրդարանական մեծամասնության երկու նոր դաշինքներն ստեղծվելու են այսօր
Խորհրդարանական մեծամասնության երկու նոր դաշինքներն ստեղծվելու են այսօր

Խորհրդարնական մեծամասնության շրջանակներում այսօր ստեղծվելու է երկու նոր դաշինք: Բիձինա Գեգիձեի և Գոչա Էնուքիձեի դաշինքների հարցը սկզբում քննարկելու է գործընթացային հարցերի կոմիտեն, քիչ անց երկու դաշինքներն էլ գրանցվելու են բյուրոյի նիստին:

Բիձինա Գեգիձեի դաշինքի անվանումն է լինելու է «Վրացական երազանք – Հզոր Վրաստանի համար», իսկ Գոչա Էնուքիձեն գլխավորելու է «Վրացական երազանք – Հզոր Էկոնոմիկա»-ն:

Նշված դաշինքներում միավորվելու է մոտ 18 պատգամավոր: Խորհրդարանական մեծամասնությունը երկու նոր դաշինքի ստեղծման մասին հայտարարություն էր արել երկու շաբաթ առաջ:

Էնուքիձեի և Գեգիձեի դաշինքների ստեղծումից հետո, կառավարող թիմի շարքերում միավորված կլինի ութ դաշինք: