Խորհրդարանական մեծամասնության առաջնորդը լիագումար նիստում նախագահի տարեկան զեկույցից հետո ելույթ ունենալու իրավունք կունենա
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդը լիագումար նիստում նախագահի տարեկան զեկույցից հետո ելույթ ունենալու իրավունք կունենա

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդը նախագահի տարեկան զեկույցից հետո լիագումար նիստում ելույթ ունենալու իրավունք կունենա։

Համապատասխան փոփոխությունները ներառված են կանոնակարգում, որը կնախաձեռնվի հոկտեմբերի 9-ի բյուրոյի նիստում։

Գործող կանոնակարգով երկրի վիճակի կարեւորագույն հարցերի վերաբերյալ նախագահի տարեկան հաշվետվությունը ներկայացնելու եւ ելույթ ունենալու կարգը հետեւյալն է՝ նախագահի ելույթից հետո ելույթ են ունենում միայն խմբակցությունների նախագահները։ Փոփոխությունների համաձայն՝ խմբակցությունների նախագահների ելույթից հետո ամբիոնը կզբաղեցնի խորհրդարանական մեծամասնության ղեկավարը։

Կանոնակարգի համաձայն՝ խորհրդարանը նախագահի տարեկան հաշվետվությունը լսում է, որպես կանոն, գարնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստի օրը։ Կանոնակարգը ներառում է փոփոխություն, որով խորհրդարանի նախագահի հետ համաձայնեցված ժամկետը կարող է փոխվել։