Խորհրդարանական կոմիտեները կքննարկեն կառավարությանը վստահություն հայտնելու հարցը
Խորհրդարանական կոմիտեները կքննարկեն կառավարությանը վստահություն հայտնելու հարցը

Այսօրվանից կքննարկվի Վրաստանի խորհրդարանի կոմիտեների, խմբակցությունների և ընդդիմադիր խմբերի կառավարությանը վստահություն հայտնելու հարցը: Երկուշաբթի օրը պատգամավորները լիագումար նիստին որոշում կկայացնեն կառավարությանը վստահություն հայտարարելու մասին:

Այսօր կկայանա Ֆինանսների և բյուջեի, բնագավառային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության, ագրարային հարցերի, բնապահպանության և բնական պաշարների, տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հարցերի կոմիտեների համատեղ նիստ: Նիստին նախատեսվում է քննարկել Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից խորհրդարանին վստահություն հայտնելու համար առաջադրված կառավարության կազմը ու «Եվրոպական պետության կառուցում» 2021-2024 թվականների կառավարության ծրագիրը:

Ավելի ուշ նախատեսված է Եվրոպային ինտեգրման, սփյուռքի և Կովկասի հարցերի և արտաքին հարաբերությունների կոմիտեների համատեղ նիստ: Այս նիստի օրակարգում է նաև վարչապետի թեկնածուի կողմից ներկայացված կառավարության կազմի և կառավարության ծրագրի քննարկումը: Բանախոսը կլինի արտաքին գործերի նախարարի թեկնածու Դավիթ Զալկալիանին:

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին երեկ հայտարարել է կառավարության նոր կազմի մասին: Կառավարության կազմում ընդամենը երկու փոփոխություն կա. Ջուանշեր Բուրճուլաձեն կլինի պաշտպանության նախարար, իսկ Իրակլի Քարսելաձեն ՝ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը: