Խորհրդարանական ընտրություններին քվեարկության շենքում քարոզչությունն արգելվում է
Խորհրդարանական ընտրություններին քվեարկության շենքում քարոզչությունն արգելվում է

Խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը,  քվեարկության շենքում նախընտրական քարոզչությունն արգելվում է:

«Ընտրական օրենսգրքով» անթույլատրելի է ընտրատեղամասի մուտքից 25 մ. հեռավորության վրա տեղադրել քարոզչական նյութեր, որոնք ենթակա կլինեն հեռացման/ապամոնտաժման/վերացման:

Արգելվում է նաև քվեարկության շենքում կամ շենքից 25 մետր հեռավորության վրա, խոչընդոտել ընտրողի տեղաշարժը:

Միևնույն ժամանակ, օրենքը սահմանում է, որ արգելվում է մինչ քվեարկությունը 8 ժամ շուտ և քվեարկության օրը մինչև ժամը 20:00-ն հեռուստատեսության և ռադիոյի եթերով վճարովի նախընտրական գովազդի կամ անվճար նախընտրական գովազդի, ընտրական սուբյեկտի ծրագրերի տեղադրում և հաղորդում, ինչպես նաև ընտրական նպատակներով ավտոմատ հեռախոսային կարճ տեքստային հաղորդագրություններ ուղարկելը: