Խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ մի քանի շրջաններում ընթանում են սակրեբուլոյի միջանկյալ և քաղաքապետի արտահերթ ընտրություններ
Խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ մի քանի շրջաններում ընթանում են սակրեբուլոյի միջանկյալ և քաղաքապետի արտահերթ ընտրություններ

Խորհրդարանական ընտրություններից բացի, սակրեբուլոյի միջանկյալ ընտրություններ են անցկացվում Կրծանիսիում, Թելավիում, Թեթրիծղարոյում և Օնիում, որտեղ քաղաքացիները պետք է ընտրեն սակրեբուլոյի այն մեծամասնական թեկնածուներին, որոնց սակրեբուլոյի մանդատն այս կամ այն պատճառով դադարեցվել էր ժամանակից շուտ:

Տեղի ինքնակառավարման սակրեբուլոներում հայտնվելու համար 4 ընտրատարածքում 17 մեծամասնական է պայքարում քաղաքական 7 սուբյեկտից:

Բացի այդ, քաղաքապետի արտահերթ ընտրություններ են անցկացվում 5 վայրերում – Կասպի, Օնի, Խարագաուլի, Թերջոլա և Քութաիսի: Այստեղ պայքարում է քաղաքական 13 սուբյեկտի 26 թեկնածու: Կասպիում քաղաքապետի 5 թեկնածու է, Օնիում՝ 4, Խարագաուլիում՝ 5, Թերջոլայում՝ 4, ամենամեծ մրցակցությունը Քութաիսիում է, որտեղ քաղաքապետ դառնալու ցանկություն ունի 7 թեկնածու: