Խորհրդարանական ընթացակարգային հարցերի կոմիտեն նպատակահարմար է գտնում դադարեցնել Բադրի Ջափարիձեի մանդատը
Խորհրդարանական ընթացակարգային հարցերի կոմիտեն նպատակահարմար է գտնում դադարեցնել Բադրի Ջափարիձեի մանդատը

Խորհրդարանական ընթացակարգային հարցերով կոմիտեն նպատակահարմար է համարում Բադրի Ջափարիձեի պատգամավորի լիազորությունները դադարեցնելը։ Կոմիտեի այսօրվա նիստում նման դիրքորոշում է որդեգրել կոմիտեի ղեկավարությունը։

Ըստ նրանց՝ կոմիտեի դիրքորոշման պատճառը սահմանադրական նորմն է, որ եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով պատգամավորը մեղավոր է ճանաչվել, ապա նրա իրավասությունը պետք է դադարեցվի:

Կոմիտեի նախագահ Իրակլի Քադագիշվիլիի խոսքով՝ դատարանի կայացրած դատավճիռը հաստատում է, որ Բադրի Ջափարիձեն դատապարտվել է, և նա ճանաչվել մեղավոր։

Կոմիտեի ղեկավարությունը հայտնել է, որ կոմիտեն քննարկում է իրավական հարցեր, և որոշումը կկայացվի լիագումար նիստում։

Խորհրդարանական մեծամասնության անդամների դիրքորոշումը չեն կիսել ընդդիմության ներկայացուցիչները։ Թամար Կորձայան նշել է, որ Բադրի Ջափարիձեի գործի վաղեմության ժամկետը լրացել է, ինչը իրավական հետեւանքներ չի առաջացնում։ Նրա խոսքով՝ Բադրի Ջափարիձեն մեղավոր չէ խարդախության եւ հատկապես փողերի լվացման մեջ։

Կոմիտեի հիշյալ եզրակացությունը փետրվարի 14-18-ը կներկայացվի լիագումար նիստին։ Որոշումը կկայացվի լիագումար նիստին ներկաների մեծամասնությամբ։