Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց հնարավորություն չի տրվել ներկա գտնվել իրավական հարցերի հանձնաժողովի նիստին
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց հնարավորություն չի տրվել ներկա գտնվել իրավական հարցերի հանձնաժողովի նիստին

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց հնարավորություն չի տրվել ներկա գտնվել իրավական հարցերի հանձնաժողովի նիստին։

Ինչպես հայտարարել է Խատիա Դեկանոիձեն, հանձնաժողովի նիստը, որում իրավական հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ պաշտպանել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագիծը, անօրինական է։

«Ընդդիմության ներկայացուցիչները թույլ չտվեցին մասնակցել նիստին, քանի որ մինչ մենք աստիճաններով իջնեինք, ոստիկանները մեզ պահեցին դրսում։ Նիստը ավարտվեց մեկ րոպե յոթ վայրկյանում։ Դա անհավանական, ամոթալի, ոչ լեգիտիմ հանդիպում էր, որին չհաջողվեց մտնել անգամ մեծամասնության ներկայացուցիչները։ Մուտք գործեց միայն հանձնաժողովի նախագահը, ու իբր լեգիտիմություն տրվեց որոշ մարդկանց։ Ես ուղղակիորեն կարող եմ ձեզ ասել, որ սա ոչ լեգիտիմ նիստ է։ Բոլոր նրանք, ովքեր դրսում են, պետք է իմանան, որ Վրաստանի խորհրդարանը՝ «Վրացական երազանք»-ը, Բիձինա Իվանիշվիլին պատրաստվում է ընդունել այս օրենքը և քաշել այն ոչ լեգիտիմ նիստերով՝ խախտելով Վրաստանի Սահմանադրությունը։

Ես հասկանում եմ, որ անձրև է, ցուրտ է, բայց շատ կարևոր է հասկանալ, որ սա պատմական ժամանակ է մեր երկրի համար: Մեր մասնակցությունը պետք է ավարտվի մեր հաղթանակով»,- ասել է Խատիա Դեկանոիձեն։

Խորհրդարանի իրավական հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ քննարկեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը և պաշտպանեց դա։