Խորհրդարան է ներկայացվել «Թանգարանների մասին» օրինագիծը, որը նախատեսում է Վրաստանում ռազմական տիպի թանգարանի ստեղծում
Խորհրդարան է ներկայացվել «Թանգարանների մասին» օրինագիծը, որը նախատեսում է Վրաստանում ռազմական տիպի թանգարանի ստեղծում

Խորհրդարան է ներկայացվել «Թանգարանների մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսում է Վրաստանում ռազմական տիպի թանգարան ստեղծել։ Օրինագծում նշվում է, որ Եվրամիության անդամ երկրների մեծ մասում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում, ստեղծվել են ազգային ռազմական թանգարաններ, որոնք ունեն զգալի գործառական ծանրաբեռնվածություն։

Օրենքի նախագծի նախաձեռնողներն են պատգամավորներ Վլադիմիր Չաչիբայան, Իրակլի Բերայան, Էլիսո Բոլքվաձեն, Ալեքսանդր Տաբատաձեն, Գիորգի Խելաշվիլին, Ռեսան Կոնցելիձեն և Ալեքսանդր Էլիսաշվիլին, ովքեր կարծում են, որ Ազգային ռազմական թանգարանի ստեղծումը շատ կարևոր է ոչ միայն ռազմական պատմությամբ հետաքրքրվող հանրության համար, այլ կարևոր դեր ունեն ապագա սերունդների հայրենասիրական դաստիարակության և իրազեկության բարձրացման գործում։

Օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։

Ռազմական թանգարանի նախահաշվային արժեքը՝ շենքում և բաց տարածքում տեղադրելու համար, ներկայացված է օրենքի նախագծում և կազմում է 23 753 112 լարի։