Խորհդարանում այսօր լսելու են Դավիթ Զալկալիանիին
Խորհդարանում այսօր լսելու են Դավիթ Զալկալիանիին

Վրաստանի խորհրդարանում «նախարարի ժամը» ձևաչափում այսօր լսելու են արտաքին գործերի նախարարին: Գլխավոր հարցը, որի շուրջ պատգամավորները հարցեր են ուղղելու Դավիթ Զալկալիանիին, Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ զարգացած իրադարձություններն է:

«Հարցեր ենք ուղղելու բոլոր ուղղություններով, որոնք մեր օրակարգում են: Խոսքը վերաբերելու է օկուպացված տարածքներին, ապաբռնազավթմանը, չճանաչման քաղաքականությանը, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը»,- հայտարարել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Սոփո Քացարավան: