Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործի վկայի վրա ճնշում գործադրելու մեղադրանքով ձերբակալված Մերաբ Մորչաձեին սահմանվել է բանտարկություն
Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործի վկայի վրա ճնշում գործադրելու մեղադրանքով ձերբակալված Մերաբ Մորչաձեին սահմանվել է բանտարկություն

Թբիլիսիում, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործի վկայի վրա ճնշում գործադրելու մեղադրանքով ձերբակալված Մերաբ Մորչաձեին սահմանվել է բանտարկություն:

Դատավոր Գիորգի Կերատիշվիլին բավարարել է բանտարկության վերաբերյալ դատախազության պահանջը: Փաստաբանը իր հերթին պահանջում էր նրա գրավի դիմաց ազատ արձակում:

Մորչաձեին երեկ մեղադրանք է ներկայացվել Վրաստանի ՔՕ 372-րդ հոդվածով, որը նշանակում է վկայի վրա ճնշում գործադրել և փոխարենը գումար առաջարկել:

Մորչաձեի փաստաբանի խոսքերով, նրա պաշտպանի տակ գտնվողը չի ճանաչում իր մեղքը:

Դրա հետ մեկտեղ, Խորավայի փողոցում սպանության գործով, հանցանքը թաքցնելու մեղադրանքով ձերբակալված Միրզա Սուբելիանիին, երեկ դատարանը նույնպես սահմանել է նախնական կալանք:

Խորավայի փողոցում երկու անչափահասի վիրավորել էին 2017 թ. դեկտեմբերի 1-ին: Լևան Դադունաշվիլին մահացել է մինչ հիվանդանոց հասցնելը, իսկ Դավիթ Սարալիձեն երկու օր անց:

Դատարանը Լևան Դադունաշվիլիի կանխամտածված սպանության գործում, մեղադրյալ Գ. Բ.-ին դատապարտել է 10 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ ծանր պայմաններում անչափահաս Դավիթ Սարալիձեի սպանության փորձի մեղադրանքով Գ. Ջ.-ն դատապարտվել է 9 տարի 9 ամիս ժամկետով: