Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը կշարունակի լսել ՆԳՆ-ին և դատախազին
Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը կշարունակի լսել ՆԳՆ-ին և դատախազին

Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նիստը կշարունակվի ասօր Թբիլիսիի ոստիկանական բաժնի քննիչ՝ Կախա Սիրաձեի և գործի դատախազ՝ Զվիադ Փխակաձեի լսումով։

Քննիչին և դատախազին, երեկ, հանձնաժողովի անդամները լսում էին մի քանի ժամվա ընթացքում, սակայն պատգամավորներների խոսքով, դեռևս նրանց մոտ կան հարցեր, որոնք պլանավորում են տալ այսօր կայանալիք լսումին։

Երեկ տեղի ունեցած լսումից հետո, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սերգի Կապանաձեն նշել է, որ այսօր կայանալիք նիստին, կբարձրացնի հարց, որ հանձնաժողովը մշակի խորհուրդներ իրավապահ մարմինների համար։

Կապանաձեն գտնում է, որ ունեցած ապացույցները բավական չեն, որպեսզի դեռահաս Մ․Կ․-ին հետապնդեն խմբային սպանությանը մասնակցելու և դեռահասներից մեկին, Գ․Մ․-ին վիրավորելու փաստի հետ կապված առանձին գործ սկսելու համար։

Ի պատասխան Սերգի Կապանաձեի հայտարարությանը, «Վրացական երազանք» կուսակցության նախագահը և Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի անդամ, Մամուկա Մդինարաձեն հայտնել է, որ այս փուլում, երբ ընդամենը մի քանի մարդ է հարցաքննված, ցանկացած գնահատումը անպատասխանավտության նշան է։

Հարցին, կհետևի թե ոչ Սերգի Կապանաձեն խորհուրդներին, Վրացական երազանք կուսակցության նախագահը նշել է, որ այսօր չի գնահատի ոչ մի խորհուրդ, քանի որ նման քայլ անելու համար դեռ շուտ է։

 

Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նիստը կկայանա այսօր ժամը 15։00-ին։