Խորավայի փողոցում սպանության գործով ունենք մի քանի նոր ձերբակալված և ինչպես երևում է ձերբակալությունները շարունակվելու են. Գիորգի Գախարիա
Խորավայի փողոցում սպանության գործով ունենք մի քանի նոր ձերբակալված և ինչպես երևում է ձերբակալությունները շարունակվելու են. Գիորգի Գախարիա

Խորավայի փողոցում սպանության գործով առանձնացված գործի շրջանակներում ունենք մի քանի նոր ձերբակալված և ինչպես երևում է, այս ձերբակալությունները շարունակվելու են,-այս մասին ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հայտարարել է, Խորավայի փողոցում սպանության գործով ստեղծված խորհրդարանային հանձնաժողովի մասին լրագրողների կողմից առաջադրված հարցին պատասխանելիս:

«Խորավայի փողոցում տեղի ունեցած դժբախտության կապակցությամբ ստեղծվել է խորհրդարանային հանձնաժողով: Նշված հանձնաժողովը արդեն սկսել է իր աշխատանքը: Ես այդ հարցով մեկնաբանություն կանեմ այն ժամանակ, երբ հանձնաժողովի անդամները կավարտեն իրենց աշխատանքը:

Այս փուլում հանձնաժողովը ոչ մի արդյունք չի դրել, քանզի նրա աշխատանքային ժամկետը երեք ամիս է և նրանք աշխատում են ընդամենը երեք օր: Եկեք այս հարցը այս պահին փակ թողենք: Դեկտեմբերի 27-ին Խորավայի սպանության գործից առանձնացվել է մեկ այլ գործ:

Այս գործի շրջանակներում, իրավիճակի, իրադարձության ոչ մի դեպք, ոչ մի տարբերակ չենք բացառում: Ինչպես գիտեք, նոր, առանձնացված գործի շրջանակներում ունենք մի քանի նոր ձերբակալված և ինչպես երևում է այդ ձերբակալությունները շարունակվելու են»,-հայտարարել է Գիորգի Գախարիան:

 

გიორგი გახარია – ხორავას ქუჩაზე მკვლელობის საქმეზე რამდენიმე ახალი დაკავებული გვყავს და როგორც ჩანს, დაკავებები გაგრძელდება